Օձունի տներից մեկում մոտ 3 կգ թմրանյութ են հայտնաբերել
INTERNATIONAL NEWS
Սեպտեմբերի ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Օձուն գյուղում ապրող մի տղամարդու տանն ու հարակից շինություններում։
Խուզարկության ընթացքում տղամարդը ոստիկաններին է ներկայացրել շուրջ 2 կիլոգրամ 900 գրամ քաշով կանեփանման զանգված, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։
Հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



