Ճաշկերույթի համար վաճառվել է 650 տոմս
POLITICSՕրերս «Փաստ» թերթն անդրադարձել էր ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի պատվին տրված մեծ ճաշկերույթին (գալա ընդունելություն)՝ նշելով, որ տոմսերը վաճառվել են 250 դոլարով։ Երեկ մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս թեմայով։
Թերթի ամերիկյան աղբյուրի փոխանցմամբ, ճաշկերույթի մասնակցության համար վաճառվել է մոտ 650 տոմս, ինչից կարելի է եզրակացնել, որ տոմսերի վաճառքի հասույթը կազմել է շուրջ 160 000 դոլար։ Ըստ նույն աղբյուրի, ճաշկերույթի ընդհանուր հաշիվը, այսինքն՝ ողջ ծախսը հոգացել են երկու ամերիկահայ մեծահարուստ, որոնց անունը, սակայն, չի նշվում։
Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ նպատակների համար է հավաքվել նշված գումարը և ինչի վրա է ծախսվելու։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



