Բժիշկները վստահեցնում էին այս կնոջը, որ նա «հրեշ» է ունենալու. մեկ տարի անց նա գրեց այս տողերը. ՖՈՏՈ
LIFEՆերկայացնում ենք կրասնոդարցի Վերոնիկա Սեմչենոյի ընտանիքի պատմությունը, ով երկրորդ երեխային սպասելիս աշխատում էր ժպտալ, բայց միայն ամենամտերիմները գիտեին՝ նա ինչ լարվածության և վախի մեջ էր ապրում այդ օրերին: Բժիշկներն ապագա մորն ասացին՝ երեխան «առանձնահատուկ» կծնվի:
Նրան համառորեն խորհուրդ էին տալիս ազատվել երեխայից, ընտանիքին տառապանքների չդատապարտել:
Բայց Վերոնիկան և նրա ամուսին Եվգենին որոշեցին, որ իրենց որդին ապրելու իրավունք ունի: Երբ փոքրիկ Երոֆեյը ծնվեց, բժիշկները խորհուրդ էին տալիս հրաժարվել երեխայից, որը «կքանդի նրանց կյանքը»:
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր հրաշալի ընտանիքում հրաշք տեղի ունեցավ՝ հրաշալի փոքրիկ ծնվեց: Եվ մենք նրան Երոֆեյ անվանեցինք, ինչը հունարենից թարգմանբար նշանակում է «Լուսավորված Աստծո կողմից»: Նրա լույս աշխարհ գալու հետ մեզ մոտ շատ հետաքրքիր և նույնիսկ հրաշալի պատմություններ տեղի ունեցան, շատ նշաններ եղան ի վերուստ այն մասին, որ նա պետք է ծնվի և ապրի:
Մեր որդին՝ շատ ցանկալի և երկար սպասված, «առանձնահատուկ» ծնվեց. նրան «Դաունի համախտանիշ» ախտորոշեցին: Շատերը մեզ հարցնում էին՝ արդյոք մենք գիտեի՞նք նրա ախտորոշման մասին նախքան նրա ծնվելը: Պատասխանեմ, որ այո, մենք գիտեինք: Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հնարավորության մասին մենք իմացանք հղիության 21-րդ շաբաթում: Բժիշկները մեզ դա չափազանց ոչ կոռեկտ ձևով հայտնեցին:
Ես և ամուսինս որոշեցինք, որ երեխան ուզում է ապրել և կապրի: Մենք դաժան ճնշման տակ ընկանք բժիշկների մեծ մասի կողմից: Ինձ գործնականում ուղիղ ձևով ասվում էր (նույնիսկ ներշնչվում էր), որ մենք «հրեշ» ենք ունենալու, որ ես և ամուսինս աննորմալ ենք:
Իմ պատկերացման մեջ «առանձնահատուկ» բառը 2 իմաստ ունի՝ բացասական՝ երեխային բացառում են, նա բոլորի նման չէ, նա հիվանդ է, դրական՝ երեխան շնորհալի է, նա մյուսներին նման չէ, նույնիսկ ավելի լավն է: Մենք մեր որդուն ընունում ենք որպես շնորհալի, նվեր Աստծո կողմից: Նրա մեջ մի մեծ բան կա՝ ինչ-որ ներքին ուժ, նրա գրկախառնություններում ոչ երկրային նրբություն և սեր կա, նրա ժպիտի մեջ Տիեզերքն է, նրա հայացքն ավելի խորն է… Նա ուրիշ է, բոլորի պես չէ… Եվ մենք հպարտ ենք, որ նա մեր որդին է:
Երբ նա քեզ ժպտում է, ամբողջովին փայլում է երջանկությունից և ուրախությունից: Այդ լույսի մեջ դու էլ ես ընկնում, դա ոչ երկրային զգացում է: Քեզ պարուրում է ջերմությամբ, սիրով, ուրախությամբ… Եվ դա ուզում ես միշտ կրկնել, ուզում ես վերադառնալ նրա մոտ, նրա տիրույթ, նրա գիրկը, ուզում ես նրա ժպիտը տեսնել, դիպչել նրան, գրկել ու համբուրել… Մեր ծանոթների մեջ կային նաև այնպիսիք, ովքեր վախենում էին ախտորոշումից և երեխայից, բայց նրան ավելի մոտիկից ճանաչելով՝ նրանք փոխեցին իրենց վերաբերմունքն այդպիսի երեխաների հանդեպ: Ես կարծում եմ՝ նրանք իրենք էլ փոխվեցին:
Ես նույնպես շատ եմ փոխվել, իմ ընտանիքն էլ է փոխվել: Երոշան կախարդական գրքի պես է: Եվ ամեն օր նա մեզ համար բացում է իր զարմանալի կյանքի նոր էջ՝ մեր կյանքը լցնելով կախարդանքով և հրաշքներով:
Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ լավագույն որդու մայրն եմ: Ես երջանիկ եմ, որ նա մեր երեխան է: Ես երջանիկ եմ, որ Երոշան ողջ է, առողջ է, մեծանում է, ուրախանում է և զարգանում մեր ընտանիքում: Մեկ տարեկանում նա նստում է, սողում, կանգնում է և քայլում է հենարանով, ինչպես նրա տարիքի բոլոր երեխաները: Նա արձագանքում է իր անվանը, հասկանում է մեզ: Երոշան շատ է սիրում իր ավագ քրոջը:
Անցած 1 տարում մենք ավել ոչինչ չենք արել, ինչ արել ենք ավագ երեխայի համար: Մեզ վախեցնում էին, որ երեխան կխլի ամբողջ ժամանակը, ուժերը և միջոցները, որ ես կմոռանամ դստերս և ամուսնուս մասին: Հավատացեք՝ ամեն ինչ հակառակն է ստացվում: Երոշկան մեզ այնքան ուժ և ուրախություն է տալիս, մեզ էներգիայով և դրական լիցքերով է լցնում, որ կարելի է լեռներ շրջել: Ողջ ընտանիքին ավելի միավորեց: Ես աշխատում եմ բոլորին ուշադրություն հատկացնել, որքան կարող է ստացվել երկու երեխաների մոր դեպքում: Իմ հրաշալի ամուսնու շնրհիվ ես նույնիսկ ժամանակ եմ գտնում ինձ համար, իմ հոգու համար. դրանք հրաշալի ֆոտոշարքերն են, հոգեթերապիան և այլն:
Ես շնորհակալ եմ ամուսնուս՝ Եվգենիին, որ նա կողքիս է և սիրում է ինձ: Ես շնորհակալ եմ Ամենակարողին, Պահապան Հրեշտակներին, Տիեզերքին, հարազատներիս, մտերիմներիս և բոլորին, ովքեր մեր կողքին են եղել և մեր կողքին են: Աստված ձեզ բոլորիդ և ձեր ընտանիքներին առողջություն տա:
Կյանքը հիասքանչ է և այն շարունակվում է…»: