Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների կանանց 2019թ. յուրաքանչյուր ամիս
LIFE2019 թվականը յուրաքանչյուրիս համար ինչ-որ նոր բան է պատրաստել: Անցած տարին մեկի համար հաջողակ էր, մյուսի համար՝ դժվար: Բնականաբար, այս տարվա ընթացքում նույնպես կլինեն երջանկության ու դժվարությունների պահեր:
Ձկներ
Հունվարից մարտ ամիս
Անցած տարին հաջողակ էր ձեր համար, բայց ձեզ մոտ այնպիսի զգացողություն է, ասես ինչ-որ բան չի բավականացնում երջանիկ լինելու համար: Թույլ մի տվեք, որ այդ զգացողությունը մշտապես ուղեկցի ձեզ: Գոհացեք նրանով, ինչ արդեն իսկ ունեք և կարողացել եք ձեռք բերել տքնաջան աշխատանքի շնորհիվ: Կառչեք դրականից, որպեսզի կարողանաք ազատվել բացասական մտքերից:
Ապրիլից հունիս
Հիմա արդեն դուք հաստատ գիտեք, թե ձեզ ինչ է պետք: Դուք եք պլանավորում ձեր կյանքը: Սակայն ձեզ հետապնդում է վախը, թե չեք կարողանալու հասնել ցանկալիին: Թույլ մի տվեք, որ այդ զգացողությունն իշխի ձեզ: Բռնեք հաջողության «պոչից»:
Հուլիսից սեպտեմբեր
Այս ամիսների ընթացքում դուք վերջապես կավարտեք ձեր գործերը: Դուք կկարողանաք հաղթահարել ձեր վախն ու փոփոխություններ մտցնել ձեր կյանքում: Հնարավոր է՝ աշխատավայրում հաջողություն գրանցեք կամ կարիերայում նոր բարձունքի հասնեք, հնարավոր է՝ անձնական կյանքում նոր հարաբերություններ սկսեք: Ամեն դեպքում դա կարևոր չէ, քանի որ դու դա արել եք: Այո, անցել է կես տարի, բայց ամեն ինչ լավ է և լավ ավարտվելու է: Դուք հասել եք ձեր նպատակին:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Այժմ դուք կարող եք դադար վերցնել: Այս վերջին ամիսներին դուք կարող եք վայելել ձեր աշխատանքի պտուղներն ու կենտրոնանալ հաջորդ տարվա պլանների վրա:
Երկվորյակներ
Հունվարից մարտ
2019թ. կսկսեք բարձ տրամադրությամբ, քանի որ ձեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, ու սպասում եք ինչ-որ կարևոր իրադարձության: Ինչպես միշտ, աշխատանքը ձեզ համար հատուկ նշանակություն ունի, բայց արդեն ժամանակն է զբաղվել անձնական կյանքով:
Ապրիլից հունիս
Այս ամիսներին դուք պետք է զգույշ լինեք, քանի որ ձեզ կարող են խաբել:
Հուլիսից սեպտեմբեր
Դուք ժամանակ ունեք ետ նայելու ու գնահատելու կատարած աշխատանքը: Դուք ինքներդ կհասկանաք, թե որքան է փոխվել ձեր կյանքը: Բայց չարժե կանգ առնել: Շարունակեք շարժվել առաջ, քանի որ դեռևս շատ մանրուքներ կան, որոնք կարելի է բարելավել:
Հոկտեմբերից դեկտեմբեր
Դուք սկսում եք հասկանալ, որ մաքսիմում արագությամբ առաջ շարժվելով՝ դուք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին տեսադաշտից դուրս եք թողել: Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև անձնական կյանքին:
Հնարավոր է՝ դուք սկսեք զղջալ դրա համար:
Կարիճ
Հունվարից մարտ
Դուք մեծ ակնկալիքներ ունեք 2019 թվականից: Դուք շատ եք աշխատել ձեր վրա, ուստի պատրաստ եք ամեն ինչի: Բայց պետք չէ կանգ առնել: Սլաքներն ուղղեք այնտեղ, ուր ցանկանում եք հասնել: