Վանաձոր քաղաքում չբնակեցված տնակ է այրվել
SOCIETY
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող նախկին գործարանի տարածքում այրվում է չբնակեցված տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չուխաջյան փողոցի թիվ 28 շենքի մոտակայքում գտնվող չբնակեցված տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է տնակը (մոտ 21 քմ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



