Սիցիլիական TV-ով ելույթ ունեցող շեֆ-խոհարարին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով
INTERNATIONAL NEWSՍիցիլիական TV-ով խոհարարական շոուներին մասնակցող շեֆ-խոհարարի Կարմելո Չիարամոնտեին ձերբակալել են թմրանյութեր վաճառելու կասկածանքով, հայտնում է BBC-ն։
Չիարամոնտեին բռնել են հանցանքի վայրում, նրա մոտ մարիխուանայի երկու խոշոր թուփ են գտել։ Բացի այդ, խոհարարի մոտ մեկ կիլոգրամ հնդկական հաշիշ է հայտնաբերվել։
Խոհարարն իրեն նկարագրել է որպես «երրորդ հազարամյակի խոհանոցի համար ագրարային սննդի խորհրդատու»։
50-ամյա Չիարամոնտեն, որը Կատանիայի հյուրանոցներից մեկի շեֆ-խոհարարն է, մինչեւ դատական լսումներն ազատ է արձակվել։
Կարմելո Չիարամոնտեն հայտնի է որպես սիցիլիական խոհանոցի նուրբ գնահատող եւ Միջերկրածովյան ժողովուրդների համերի գիտակ։
Նրա հեռուստաշոուներից մեկը կոչվում է «Անբարոյական բաղադրատոմսեր եւ ուտեստներ՝ աֆրոդիզիակներ»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



