Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել
SOCIETYՍեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 135 հասցեում գտնվող «Սոֆյա» հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:03-ին:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից և կախովի առաստաղից մոտ 50 քմ հատվածը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



