ԱՄՆ-ում դեռահասը 4,9 վայրկյանում հավաքել Է Ռուբիկի խորանարդիկը՝ սահմանելով ռեկորդ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում 14-ամյա Լուկաս Էթերը 4,904 վայրկյանում հավաքել Է Ռուբիկի խորանարդիկը եւ սահմանել նոր համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian հրատարակությանը:
Մերիլենդի նահանգի Քլարքսվիլ քաղաքում կայացած River Hill Fall մրցության ընթացքում Էթերը գերազանցել Է նախորդ ռեկորդը՝ 3x3 նիստերով Ռուբիկի խորանարդիկը հավաքելով 0,35 վայրկյանով ավելի արագ:
Նախորդ ռեկորդը պատկանում Է մեկ այլ թինեյջերի՝ Քոլին Բյոռնսին: Առաջնությունը Բյոռնսին Էր պատկանում յոթ ամսվա ընթացքում, քանի դեռ Էթերը չգերազանցեց նրա՝ 5,25 վայրկյան արդյունքը: Նոր ռեկորդը հաստատել Է Խորանարդիկի համաշխարհային ասոցիացիան (World Cube Association):
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



