Չիլիում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWS7.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի Չիլիի ափերի մոտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Ըստ երկրաբանական կառույցի տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է 40 հազար բնակչություն ունեցող Կոնստիտուսյոն քաղաքից 66 կմ հարավ-արեւմուտքում: Տարերքի օջախը գտնվում է շուրջ 10 կմ խորության տակ:
Հնարավոր տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



