Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

Ստեղծվում են օրենսդրական հիմքեր՝ ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով

POLITICS

Past.am

2019 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ) այն պայմաններում, երբ՝

Ա/ Նախագիծը սույն թվականի հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվելիս մասնագիտական հանրության կողմից արժանացել է լայն քննադատության, ինչից հետո Արդարադատության նախարարության կողմից, ի թիվս այլ օրենքների նախագծի, www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 9-ին հանրային քննարկման է դրվել նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Վերջինս, իր թերություններով հանդերձ, ներառում էր Նախագծի վերաբերյալ քննադատություններից բխող որոշ փոխզիջումային լուծումներ և սահմանում էր Հանձնաժողովի կազմավորման՝ Նախագծից տարբերվող կարգ։ Այսուհանդերձ, սեպտեմբերի 13-ին Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նույնությամբ, ինչից հետևում է, որ օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացվել էր մի նախագիծ, որն ի սկզբանե չպետք է ներկայացվեր Ազգային ժողով։ Այս գործելաոճը համարում ենք անպատասխանատու։

Բ/ Ի տարբերություն օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացված նախագծի՝ սեպտեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված Նախագիծը առհասարակ չէր ներկայացվել հանրային քննարկման, այսինքն՝ հանրությանը ներկայացվում է մի նախագիծ, սակայն Ազգային ժողովում ընդունվում է բոլորովին այլ նախագիծ, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։

Արդյունքում ընդունվել է մի նախագիծ, որով՝

1) վերացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության՝ պրոֆեսիոնալիզմի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, ընդունված կարգավորմամբ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ մեկական անդամ՝ Ազգային ժողովի կառավարող խմբակցության և Կառավարության, մեկական անդամ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, և մեկ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրումների հիման վրա, այսինքն՝ ձևավորվելու է առավելապես քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ոչ թափանցիկ ընթացակարգով կազմավորվող Հանձնաժողով, որի անկախության երաշխիքները լինելու են պատրանքային։
Սա այն պարագայում, երբ՝
Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցի 3-րդ նոր հանձնարարականի համաձայն՝ նշվում , որ անհրաժեշտ է՝ (ա)​ սահմանել Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրությունը կազմակերպող և անցկացնող մրցութային խորհրդի անդամության չափանիշներ և ապահովել ընտրության թափանցիկ գործընթաց, (բ) ապահովել Հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունը և օբյեկտիվությունը. վերջիններս պետք է զերծ լինեն ցանկացած տեսակի ազդեցություններից, այդ թվում՝ քաղաքական։ Այս գործընթացը լայն հանրության կողմից պետք է դիտարկվի որպես օբյեկտիվ։
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
Յուրաքանչյուր պետություն-մասնակից, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքների համաձայն, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնին կամ մարմիններին (հակակոռուպցիոն) տալիս է անհրաժեշտ անկախություն իր գործառույթները արդյունավետ իրականացնելու և ոչ իրավաչափ ազդեցություններից զերծ լինելու նպատակով։ 2012 թվականի նոյեմբերի 26-27 ընդունված Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է նշանակվեն այնպիսի ընթացակարգով, որը կապահովի վերջիններիս ապաքաղաքական, անկողմնակալ, չեզոք, ազնիվ և ձեռնհաս լինելը։

2) Ընդունված կարգավորմամբ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ստեղծված, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ դատական իշխանության վրա ներազդող գործառույթներ։ Մասնավորապես՝ (ա) մասնակցություն դատավորների նշանակման գործընթացում, (բ) մասնակցություն դատավորներին պաշտոնից հեռացնելու գործընթացում։ Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։

3) Ընդունված կարգավորմամբ էապես մեղմացվել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատական իշխանության վրա ազդեցություն ունենալու լրջագույն գործառույթը վերապահվելու է անփորձ և հետագիծ չունեցող անձանց։
Ի հակադրություն ընդունված կարգավորումների՝ միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով և չափանիշներով դատավորների անկախության ապահովման վերաբերյալ սահմանվել է հստակ պահանջ, որ դատավորների նշանակման և ազատման առնչությամբ լիազորություն ունեցող մարմիններում պետք է գործուն մասնակցություն ունենան դատական համակարգի և իրավաբանական համայնքի ներկայացուցիչները (մեծամասամբ դատավորների գերակշիռ կազմով)։ Ավելին, գործընթացները պետք է իրականացվեն օբյեկտիվ և թափանցիկ չափորոշիչներով՝ պրոֆեսիոնալ որակավորումների հիման վրա։

Հիմնվելով վերոգրյալ միջազգային չափանիշների վրա՝ գտնում ենք, որ ընդունված կարգավորումներով ստեղծվում են օրենսդրական հիմքեր՝ ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով, որի միջոցով հնարավոր կլինի ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա՝ այդպիսով խախտելով ՀՀ Սահմանադրության 4-րդ (իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին) և 164-րդ հոդվածները (դատավորների անկախությանը)։ Ուստի Հանրապետության նախագահին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները անտեսող, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող Նախագիծը ստորագրելուց։

«Իրավական ուղի» ՀԿ

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh