Հայտնի է` երբ ծանրորդները կժամանեն Հայաստան
SPORTՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը Ֆեյսբուքում գրառում է հայ ծանրորդների` Հայաստան վերադառնալու վերաբերյալ.
«Քիչ առաջ կապ ենք հաստատել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ։
Թիմի մոտ շատ բարձր տրամադրություն է, տղաներն անհամբեր սպասում են հայրենիք վերադառնալուն, չնայած որ Պատայա քաղաքից մեկնելիս օդանավի այլ ուղևորներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով ստիպված են եղել կրկին հետ վերադառնալ Պատայա։ Թիմը Թայլանդից Կիև մեկնել է մի քանի ժամ ուշացումով, ինչի պատճառով էլ չի հասցրել Կիև-Երևան թռիչքին։
Հայ ծանրորդները հայրենիք կվերադառնան գիշերը՝ Երևանի ժամանակով 02։50-ին։ Բոլորս միասին պետք է գնանք օդանավակայան ու դիմավորենք մեր դյուցազուններին»,- ասվում է գրառման մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



