Գնաբրի. «Տոտենհեմը» շատ դժվար մրցակից է
SPORT
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ սպասվող հանդիպման մասին:
«Գիտենք, որ «Տոտենհեմը» շատ հզոր թիմ է, որը կարողանում է շատ լավ խաղ ցուցադրել կարևոր հանդիպումներում:
«Տոտենհեմի» կազմից կառանձնացնեմ Հարի Քեյնին, որին «Բավարիայի» պաշտպանները պետք է ուշադրության կենտրոնում պահեն»,- Գնաբրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Տոտենհեմը» «Բավարիային» կընդունի հոկտեմբերի 1-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



