Ես մարդկանց կյանք եմ փրկում, ես բանտերից եմ ազատում. Արա Աբրահամյան
POLITICSՌուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանին մտահոգում է, որ հայերը կորցնում են իրենց ինքնությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց.
«Մենք մեր հայկականությունը կորցրել ենք, մենք չգիտենք մեր տոնակատարությունները ոնց են, մեր հայկական պարերը, մեր ինքնուրույնությունն ենք կորցրել։ Ես կնունքի եմ մասնակցում, հարսանիքի եմ մասնակցում, ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է։ Մենք պետք է մեր 1000 տարվա գաղափարախոսությունը գրենք, թե ինչպիսին հայը պիտի լինի, որտեղ պետք է հասնենք, ինչպես պետք է վերաբերենք, ինչ է նշանակում վատություն, չարություն, ինչ է նշանակում մյուսի դժբախտության վրա ուրախանանք, դժբախտությունը ուրախացողի տունը կգա, անպայման կգա, թող սպասի։ Ես մարդկանց կյանք եմ փրկում, ես բանտերից եմ ազատում»։
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



