Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Հռո­մը դար­ձել է մի­ա­վոր­ված Իտա­լի­ա­յի մայ­րա­քա­ղաք

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ուժ չգործադրելու միջազգային օր, Գվինեա՝ Անկախության օր, ԱՊՀ երկրներ՝ Պրոֆտեխուսուցման օր, Ֆինլանդիա՝ Սելդ ձկան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912- կաթողիկոս Գևորգ 5-րդը պաշտոնապես դիմել է Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովին՝ խնդրելով հարց բարձրացնել ցարի առջև՝ Բեռլինի 61-րդ հոդվածը իրականացնելու համար:

1901 –ծնվել է կոմպոզիտոր Թաթուլ Ալթունյանը:

1936 – ծնվել է քանդակագործ, նկարիչ Ֆրիդ Սողոյանը:

1938– ծնվել է ռուսաստանահայ գիտնական, իրավաբան Վլադիկ Ներսեսյանցը: 1996- ավարտվել է Երևանում անցկացված 32-րդ շախմատային օլիմպիադան, հաղթել է Ռուսաստանի թիմը՝ Գարրի Կասպարովի գլխավորությամբ:

2003-մեծ հանդիսությամբ շահագործման է հանձնվել Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթևեկություն: «Լինսի» հիմնադրամից այս շինարարության վրա ծախսվել է 1 միլիոն 780 հազար դոլար: Կամրջի երկարությունը 365 մետր է, իսկ շինարարությունն ընթացել է մոտ 1,5 տարի:

2006- Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսիական արվեստի տասնօրյա փառատոնը:

2011- Տավուշի մարզի Այրում քաղաքի մոտակայքում Վանաձոր - Բագրատաշեն ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում տեղի է ունեցել սողանք, փլվել է մոտ 300 մետր երկարությամբ ճանապարհ։ Եղել են զոհեր:

2011– վախճանվել է ծագումով հայ, ռուս իրավաբան, «ՅՈՒԿՈՍ» ռուսական նավթային ընկերության փոխտնօրեն Վասիլի Ալեքսանյանը:

2012- Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությամբ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

2013 – վախճանվել է հուշարձանագետ, արխիվագետ, լուսանկարիչ, թիֆլիսագետ Սարգիս Դարչինյանը:

2014-Հայաստան է վերադարձվել գերեվարված Հակոբ Ինջիղուլ յանը, որը Ադրբեջանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել և մահվան սպառնալիքների տակ ստիպված է եղել ասել այն, ինչ պահանջել են։

2015- Գյումրիում բացվել է Կուրսկի հրապարակը՝ այդ առթիվ Ռուսաստանից եկած հատուկ պատվիրակության մասնակցությամբ:

2017-Դատարանը «Կիպրոսի օֆշորի գործով» մեղադրյալ, գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման:

2018-Ազգային ժողովն արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունել է փոփոխությունները «ԱԺ կանոնակարգ» օրենքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հակահեղափոխականներ է անվանել և կոչ արել ժողովրդին շրջափակել Ազգային ժողովի շենքը, որը և կատարվել է: Փաշինյանը նաև Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում աշխատանքից ազատել է կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչներին:

ԱՇԽԱՐՀ

1187 - Սալահ ադ Դինը գրավել է Երուսաղեմը խաչակիրների 88 տարվա տիրապետությունից հետո:

1263– տեղի է ունեցել Լարգսի ճակատամարտը, որը շոտլանդա-նորվեգական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է:

1535– ֆրանսիացի ծովագնաց Ժակ Քարտիեն ափ է իջել ներկայիս Կանադայի տարածքում՝ Հոշլեագ տեղանքում, և անվանել այն Մոնրեալ:

1552 –ռուսական ցար Իվան Ահեղը գրավել է թաթարների մայրաքաղաք Կազանը:

1608 -Իոհան Լիպպերսհեյնը հոլանդական կառավարությանն է ներկայացրել իր հայտնագործությունը՝ օպտիկական աստղադիտակի նախատիպը:

1800 -ծնվել է ամերիկացի ստրուկ-քարոզիչ , Վիրջինիայում ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տյորները: 

1836 - Չարլզ Դարվինը վերադարձել է «Բիգլ» նավով հինգ տարի տևած շուրջերկրյա ճանապարհորդությունից:

 

1860– Սանկտ Պետերբուրգում բացվել է Մարիինյան թատրոնը:

1869 -ծնվել է Հնդկաստանի ազգային – ազատագրական շարժման առաջնորդներից Մահաթմա Գանդին:

1870 -Հռոմը դարձել է միավորված Իտալիայի մայրաքաղաք:

1936- ԱՄՆ-ում «չոր օրենքը» չեղարկելուց հետո բացվել է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջին գործարանը:

1951– ծնվել է անգլիացի երգիչ Սթինգը:

1973 – ծնվել է ուկրաինացի երգիչ Վերկա Սերդյուչկան (Անդրեյ Դանիլկո):

1968– Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ուսանողների կազմակերպած ցույցը ցրելու համար կառավարությունը օգտագործել է հրազեն, որի արդյունքում զոհվել է 200-300 մարդ:

2000 -«Ames Laboratory» ամերիկյան պետական կազմակերպության գիտնականները ստեղծել են նոր գերամուր նյութ, որն իր ամրությամբ զիջում է միայն ալմաստին:

2002 -Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ սկսել են վաճառել ռոբոտ-ինկասատոր:

Կամո Խաչիկյան

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution