Կրեմլի խոսնակը ևս հաստատում է՝ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ
POLITICSԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում հանդիպել է Հայաստանի ձերբակալված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ, հաղորդում է mk.ru-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացել է ռուսական դեսպանատանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ, Պեսկովը պատասխանել է՝ «Այո»:
Ավելի վաղ տեղեկությունը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Քոչարյանը գտնվում է կալանքի տակ 2008-ի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, նրան նաեւ մեղադրում են կաշառք ստանալու մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



