Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 4 ցուցարարի. երթի մասնակիցները հրաժարվեցին առաջարկից
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստների, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր եւ վերադառնան Ազատության հրապարակ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, երթի մեկնարկին հավաքվածներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Օսիպյանն ասաց, որ իրեն այդ մասին փոխանցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն ակտիվիստները հրաժարվեցին ընդունել առաջարկը եւ շարունակում են շարժվել դեպի Բաղրամյան 26:
Գրողների միության մոտ ոստիկանները մի քանի շարք կազմած, պաշտպանական վահաններով պատ են կազմել, տարածքում մի քանի հարյուր ոստիկան կա եւ բազմաթիվ ոստիկանական մեքենաներ: Երթի մասնակիցներն այժմ շարժվում են նրանց ընդառաջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



