Ալթայում չորս երիտասարդներ առեւանգել են տաքսին եւ բռնաբարել ուղեւորուհուն
INTERNATIONAL NEWS
Ալթայի երկրամասում չորս երիտասարդներ, այդ թվում՝ մեկ չափահաս, գողացել են մեքենան եւ բռնաբարել կնոջը, հայտնում է Life-ը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին՝ Ալթայի շրջանում, որտեղ երիտասարդները նախ ծեծել են վարորդին, նրանից 7000 ռուբլի գողացել, այնուհետեւ բռնաբարել 29-ամյա ուղեւորուհուն։
«Հետաքննության մարմինների կողմից կալանավորվել են 17-ամյա եւ 19-ամյա կասկածյալներ, հանցագործության մնացած երկու մասնակցին հաջողվել է թաքնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կոմսոմոլսկայա պրավդան» հստակեցնում է, որ տուժածներն են տաքսու վարորդը եւ նրա ուղեւորուհին, որը հասցրել է դուրս գալ մեքենայից։ Նաեւ նշվում է, որ խումբը վարորդին մտցրել է իր իսկ ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, որից հետո բռնաբարել է աղջկան։
ՔԿ-ն դիմել է քաղաքացիներին, որոնց որեւէ բան է հայտնի հետախուզվողների գտնվելու վայրի մասին՝ խնդրելով տեղեկատվությունը հանձնել քննչական մարմիններին։ Ենթադրվում է, որ երիտասարդները կարող են գտնվել Կեմերովոյի մարզում։
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



