Արթուր Վանեցյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից
POLITICSՔաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով այն հարցին, թե ինքը Արցախում գտնվելու ժամանակ քաղաքական հանդիպումներ ունեցել է, թե` ոչ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից, նա ասաց. «Իհարկե, ոչ»:
Նշենք, որ օրերս Արթուր Վանեցյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հրավերով Արցախում է եղել, նա Պարգեւ Սրբազանի հետ նաեւ լուսանկար է հրապարակել:
Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին` հանդես գալով սկանդալային հայտարարությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



