Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր
SPORTՀայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։ Եզրափակիչում «Կայսարը» հանդիպեց «Ատիրաուի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Կայսարը» հաղթական գոլը խփեց 122-րդ րոպեին։
«Կայսարը» երկրորդ անգամ նվաճեց Ղազախստանի գավաթը։ Նախորդ անգամ ակումբն այդ հաջողությանը հասել էր 20 տարի առաջ։
Տիգրան Բարսեղյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից եւ կպատրաստվի Լիխտենշտեյնի եւ Ֆինլանդիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղերին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



