«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը
CULTUREԼեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ Էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել Է իր նախկին տեղը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել են Լուվրում: Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել Էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում Է շենքի Ռիշելյեի կողամասում: Ինչպես նշում Է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում Էր կտավը, փոխարինվել Է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն Է արվեստի աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ գործկալությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



