Առաջիկա օրերին ճանապարհը նորից կփակեն
SOCIETYԹերթն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող ակտիվ ճանապարհաշինությանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ խնդիրներ կան Մ6 միջպետական մայրուղու հետ կապված։
Բանն այն է, որ հիմնական խնդիրն առնչվում է ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի հատվածի հետ, ուր ամբողջությամբ տիրում է քաոսային իրավիճակ, ճանապարհները քանդված են, փոշու ամպերն էլ բնակչության համար դարձել են իսկական չարիք։
Մոտ մեկ ամիս առաջ տեղացիները փակել էին ճանապարհը և պահանջում էին խնդրի արագ ու արդարացի լուծում։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում տեղի վարորդները նորից են փակելու ճանապարհը, քանի որ խոստացված ժամանակահատվածում գրեթե ոչինչ չի փոխվել։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մայրուղին հնարավոր է փակ մնա երկու օր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



