Ռունին ու Մարտիալը վերադարձել են ընդհանուր խումբ
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ուեյն Ռունին ու Անտոնի Մարտիալը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ մարզում են անցկացրել ընդհանուր խմբում, հաղորդում է The Guardian-ը։ Հոլանդացի Լուի վան Գալի գլխավորած թիմը կընդունի հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։
Ռունին ու Մարտիալը առողջական խնդիրների պատճառով բաց էին թողել «Ուոթֆորդի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 2։1։
Նոյեմբերի 24-ի մարզմանը չեն մասնակցել պաշտպան Ֆիլ Ջոնսն ու կիսապաշտպան Անդեր Էրերան, որոնք վնասվածք ունեն։ Մարզումից բացակայել է նաեւ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
Նոյեմբերի 25-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



