«Չկա նման բան, չեմ հանդիպել վարչապետի հետ». Դավիթ Տոնոյանը հերքում է իր ազատման մասին լուրը
POLITICSՉեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լուրերին, որ ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հարցին, ասինքն ինքը չի ազատվել, նա նշեց. «Չկա նման բան»։
Ավելի վաղ, Irakanum.am կայքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



