Չինաստանի հարավում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել
INTERNATIONAL NEWSՉինաստանի հարավում գտնվող Հայնան գավառի իշխանությունները տեղի ավելի քան 40 հազար բնակիչ է տարհանել՝ հզոր Կուջիրա թայֆունի մոտեցման պատճառով: Սինխուա գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ այն Հայնան կղզի կհասնի երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը:
Բացի այդ, ըստ ՌԻԱ Նովոստիի, երեքշաբթի փակ կլինեն գավառի մայրաքաղաք Հայկոուի բոլոր տարրական եւ միջնակարգ դպրոցները:
Չինաստանի օդերեւութաբանները կիրակի հայտարարել էին երկրի հարավային ափերին Կուջիրա թայֆունի մոտեցման մասին: Մասնագետների փոխանցմամբ, թայֆունը ձեւավորվել է կիրակի, տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, Հարավ-Չինական ծովում:
Օդերեւութաբանների տվյալներով, թայֆունը շարժվում է դեպի հյուսիս եւ աստիճանաբար ուժ է հավաքում: Այս գիշեր այն պետք է հասնի Գուանդուն եւ Գուանսի-Չժուանի ափերին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



