Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը».Կառլո Անչելոտի
SPORT«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Զինեդին Զիդանը ապագայում կարող է գլխավորել «Ռեալը»: «Զիդանը ֆանտաստիկ մարզական նվաճումների է հասել: Այժմ էլ մարզչական փորձ է ձեռք բերում: Զիդանն ունի հրաշալի մարզիչ դառնալու բոլոր հատկանիշները. նա ունի խարիզմա, բնավորություն և հարուստ փորձ: Ապագայում նա կարող է գլխավորել «Ռեալը» կամ մեկ այլ ակումբ: Վստահ եմ, որ նա հաջողակ մարզիչ կլինի: Երբ ես Մադրիդ եկա, Զինեդինը ինձ շատ օգնեց: Նա շատ լավ հարաբերություններ ուներ Բենզեմայի և Վարանի հետ: Թիմում տրամադրությունները լավ էր զգում: Շատ կարևոր էր, որ նա ինձ հետ մի ամբողջ տարի աշխատեց: Նա իսկապես բարձրակարգ մարզիչ կարող է դառնալ: Երբ նա խոսում է, խաղացողները լսում են նրան», ասել է Անչելոտին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



