Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը լարված հարաբերություններ ունի մանչեսթերյան ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ, հայտնում է The Sun-ը:
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլին» պարտվելուց հետո Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին մեղադրել է անտարբերություն ցուցաբերելու մեջ: Այս խոսակցությունից հետո անգլիական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ հրաժարվում են շփվել Սուլշերի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



