ԱՄՆ-ում խոստացել են նավթի գների նվազում
INTERNATIONAL NEWSՆավթի գները կարճաժամկետ շրջանում կնվազեն՝ համաձայն ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսման, որը հրապարակվել է գերատեսչության կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նշվում է, որ մինչեւ տարեվերջ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը կմնա 59 դոլարի մակարդակին, բայց հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից կնվազի մինչեւ 57 դոլարի։ Նման փոփոխությունների պատճառը նախարարությունում բացատրել են սեւ ոսկու համաշխարհային պաշարների աճով։
Գերատեսչության կանխատեսման մեջ նշվում է նաեւ, որ գների անկումը հետագայում կփոխարինվի մինչեւ մեկ բարելը 62 դոլար աճով, ինչի պատճառով միջին կանխատեսվող գինը 2020 թվականին կկազմի մոտ 60 դոլար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



