Կառավարությունը 424 մլն դրամ կհատկացնի «Հայանտառ»-ին՝ մոտ 150 հա անտառվերականգման համար
ECONOMICSՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց, որով 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը. «Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց նախարարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



