Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի ծանր պար­տու­թյու­նը. փշրված հույ­սեր Դուբ­լի­նում

SOCIETY

ՏՈՆԵՐ

Աղջիկ երեխաների միջազգային օր, Մակեդոնիա` Հեղափոխության օր, Բաշկիրիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1901 – ծնվել է բալետի հայ արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանը:

1921 – վախճանվել է քիմիկոս Հարություն Աբել յանը:

1937– վախճանվել է գրականագետ, մանկավարժ Աբրահամ Զամինյանը:

1961 -ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր Արթուր Արիստակեսյանը:

1967 – վախճանվել է հայազգի մարշալ Հովհաննես Իսակովը:

1989– վախճանվել է դիվանագետ Անդրանիկ Մարտիրոսյանը։

2001- Հայաստանում անցկացվել է մարդահամար:

2005-«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության խորհուրդը որոշել է բոյկոտել նոյեմբերի 27-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեն:

2007-Ստամբուլի դատարանը «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արաթ Դինքին մեղավոր է ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման:

2010- մեկնարկել է «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ Երևանում եւ չորս մարզերում ցուցադրվել են հայկական ֆիլմեր:

2011-Հայաստանի հավաքականը Դուբլինի Aviva մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն է կրել Իռլանդիայի թիմից, որի արդյունքում չի մտել Եվրո - 2012-ի եզրափակիչ փուլ: Մրցավարի սխալի արդյունքում դաշտից հեռացվել է մեր թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

012-Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու կապակցությամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը:

2014-Դիլիջանում պաշտոնապես բացվել է UWC Dilijan College միջազգային դպրոցպանսիոնատը:

2018- Երևանում մեկնարկել է Ֆրանկաֆոնիայի 17-րդ գագաթաժողովը: Ֆրանկաֆոնիայի կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

- ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված ընկերությանը:

ԱՇԽԱՐՀ

1138– Հալեպ քաղաքում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ։

1758 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս և աստղագետ Հենրիխ Օլբերսը:

1853 -Նյու Յորքում բացվել է ԱՄՆ-ի առաջին քլիրինգային բանկը:

1881 -ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դեյվիդ Հյուստոնը արտոնագրել է ֆոտոժապավենը:

1885 – ծնվել է ֆրանսիացի գրող, գրականագետ, Նոբել յան մրցանակակիր Ֆրանսուա Մորիակը:

1887 -ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ընտրություններում ձայների հաշվման էլեկտրոնային սարքը:

1889– վախճանվել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը, որի անունով է կոչվում էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ:

1896– վախճանվել է ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ Անտոն Բրուքները։

1891 -Ստոկհոլմում բացվել է բաց երկնքի տակ գտնվող աշխարհում առաջին էթնոգրաֆիկ թանգարանը, որը կոչվում էր «Սկանսեն»:

1899– սկսվել է Երկրորդ անգլո-բուրական պատերազմը։

1918 – Ֆրանսիայում իրականացվել է առաջին ռադիոկառավարվող թռիչքը, որը տևել է մեկ ժամ, իսկ ինքնաթիռը կտրել է 100 կմ հեռավորություն:

1919- «Հենդլի Փեյջ տրանսպորտ» ընկերությունը առաջին անգամ ուղևորներին տվել է ձրի նախաճաշ թռիչքի ընթացքում, «երկրորդ նախաճաշի» մեկ բաժնի արժեքը եղել է երեք շիլլինգ:

1922– Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:

- կոմերիտմիության համագումարում Լև Տրոցկին իր ելույթում կոչ է արել երիտասարդությանը «կրծել գիտության գրանիտը». այս արտահայտությունը հետագայում դարձել է թևավոր խոսք:

1937 – ծնվել է անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ Բոբի Չարլթոնը:

1951 –ծնվել է հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ Ժան-Ժակ Գոլդմանը:

1961 -ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկի փորձադաշտում իրականացվել է առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:

1962– սկսվել է երկրորդ Վատիկանյան համաժողովը, որտեղ որոշվել է կաթոլիկ ծեսերի ժամանակ չօգտագործել նախկինում պարտադիր հանդիսացող լատիներենը:

1963 – վախճանվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Ժան Կոկտոն:

1990 -սերբ գործարար Ժալկո Ռաժնատովիչը և 19 ֆուտբոլային ֆանատներ Բելգրադում ստեղծել են Սերբական կամավորական գվարդիան, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց սկսել է կռվել Խորվաթիայում, ապա Բոսնիա- Հերցեգովինայում:

1994 -Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ. այդ օրը պատմության մեջ է մտել «սև երեքշաբթի» անվանումով:

Կամո Խաչիկյան

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank