Yerevan, 06.November.2026,
00
:
00
BREAKING

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը եղել է և մնում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը. ՀՀ Նախագահ

SOCIETY

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը անցած հինգ տասնամյակների ընթացքում եղել է և այսօր էլ մնում է մեր լավագույն կրթական հաստատություններից մեկը, որն, իրավամբ, համարվում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման բացման խոսքում հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ հինգ տասնամյակների ընթացքումբազմաթիվ մարդիկ պատիվ են բերել մերժողովրդին, մեր գիտությանը, մերդպրոցին՝ ձեր դպրոցին: Ես դրա համար՝ձեր վաստակի, անշուշտ, երախտապարտ եմ ձեզ: Ավելորդ է` այստեղ խոսել դպրոցի կարևորության, գիտությանկարևորության մասին, որովհետև բոլորդ էլ տեսնում եք, որ մեր կարևորագույն նպատակներից մեկն է՝ խրախուսելօժտված երեխաներին, խրախուսել ընդհանրապես մեր երեխաներին՝ ստանալ գիտելիք և այն օգտագործել հանունսեփական շահի, բարեկեցության ու նաև հանուն մեր Հայրենիքի: Կիսելով ձեր ուրախությունը՝ մաղթում եմ< b> ձեզհաստատակամություն, նորանոր հաջողություններ և հավաստիացնում եմ ձեզ, որ մենք՝ որպես իշխանություններ,մշտապես դպրոցի կողքին ենք լինելու և մասնավորապես՝ Ֆիզմաթ դպրոցի կողքին: Մեր օժանդակությունը դուքմշտապես զգալու եք: Մենք ձեզնով հպարտանում ենք, մենք հպարտանում ենք ձեր աշակերտներով: Եվ թողիրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի այս հպարտության զգացողությունը մեզ մոտ լինի հավերժ:Հաջողություն եմ մաղթում ձեզ»,-շեշտեց նա:

Հանդիսավոր միջոցառումը մեկանարկեց դպրոցի 50-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությամբ: Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է` թեմատիկ ծրար, որին փակցված է 2006 թվականին թողարկված Արտաշես Շահինյանին նվիրված նամականիշը. այն մարվեց հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը, որին պատկերված են Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը, պատրաստվել է 500 հատ տպաքանակով(հեղինակ` Դավիթ Դովլաթյան):

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մեծագույն հպարտության զգացում է ունենում, երբ նման հաստատության սաներ ծածանում են հայկական դրոշը և պատվով ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը:

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50 տարի անց դպրոցը շարունակում է պատվով կատարել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ազգանվեր առաքելությունը: Արդյունքում այս կրթօջախի սաները միջազգային օլիմպիադաներում իրենց նվաճումներով բարձր են պահում երկրի պատիվը: Միայն 2012-2015 թվականներին միջազգային օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների կողմից ձեռք բերված 73 մեդալներից 47-ը բաժին է հասնում ֆիզմաթ դպրոցի սաներին:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն` ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման է արժանացել դպրոցի ուսումնադաստիրակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Նազարեթյանը, իսկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արման Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Իր հերթին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ընդգծեց, որ Ֆիզմաթ դպրոց ասելով բոլորը հասկացել են դարբնոց, որի աշակերտները մեծ հետք են թողել Հայաստանի և աշխարհի գիտական կյանքում: «Ֆիզմաթը բազառիկ դպրոց է և մեր հպարտությունը է: Անցած տարի մենք նշեցինք Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 25-ամյա տարեդարձը: Մեր դպրոցի շրջանավարտները աշխատում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսության տ արբեր ճյուղերում»,-նկատեց նա:

Այնուհետև` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը դպրոցի տնօրինությանը հանձնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի պարգևը (ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով):

Միջոցառման ընթացքում  ցուցադրվեցին դպրոցի վերաբերյալ 2-3 րոպեանոց ֆիլմեր, որոնք ներկայացնում են դպրոցի 50-ամյա ուղին` զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումները և նոր ծրագրերը: Կատարումներով հանդես եկան Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի «Ալիքներ» վոկ-էստրադային դասարանը, Արևներ մանկական երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի աղջիկների պարային համույթը, ջութակահար Արտյոմ Այրումյանը և երգչուհի Լեյլա Սարիբեկյանը:

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform