Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անկախ գործարարի քաղաքական հայացքներից՝ նա իր թիկունքում պետք է զգա կառավարության աջակցությունը. Նիկոլ Փաշինյան

ECONOMICS

Past.am

Հայաստանը 2019 թվականի տնտեսությունը կավարտի շուրջ 7 տոկոս աճով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 «Այն բավականին բարձր ցուցանիշ է Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Իհարկե, հասկանալի է, որ մեր բազան շատ ցածր է, եւ 7 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշը չէ, որից մենք պետք է երջանիկ զգանք մեզ։ Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ մեր ունեցած տնտեսական ամբիցիաները կարող են իրականություն դառնալ, մեր տեսլականն իրատեսական է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս տարի թողարկվել է 3 հարյուր միլիոն դոլարի Եվրոբոնդ, սակայն իրական պահանջարկը եղել է 2 միլիարդ դոլարից ավելի. «Այսինքն՝ եթե մենք այս պահին ունենայինք պատրաստի նախագծեր, որոնք պետք էր ֆինանսավորել եւ իրականացնել, այս պահին կարող էինք 2 կամ 2.5 միլիարդ դոլար ներգրավվել եւ այդ նախագծերը իրականացնել։ Ռազմավարական պլանավորման առումով մի քանի անգամ Կառավարության ֆորմատով խոսել ենք այդ մասին»։

Վարչապետն ասաց, որ կարեւոր է Հայաստանը վերափոխող մեգանախագծեր ստեղծել, այսօր նաեւ այդ մեգանախագծերը ֆինանսավորելու հնարավորություն կա։

«Հայաստանն այս տարի կամփոփի միջազգային պահուստների առումով պատմական ռեկորդային ցուցանիշով։ Այս տարի, դեկտեմբերի 31-ի դրությամբ մենք երրորդ Հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը։ Դա վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին։ Այս տարի Հայաստանի շուկայում առաջին 3 եռամսյակների տվյալներում ԿԲ-ն իրականացրել է շուրջ 433 միլիոն դոլարի գնում, այսինքն՝ Հայաստանի շուկայում առաջին 9 ամիսների արդյունքներով  433 միլիոն դոլար հավելյալ արտարժույթային միջոցներ են հայտնվել։ Սա կապված է զբոսաշրջության աճի հետ։ Սա ոչ թե հաջողություն է, այլ հնարավորություն»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչպես պիտի իրացվի այդ հաջողությունը. «Այս հարցի պատասխանը գործընկերությունն է։ Գործընկերությունը կառավարության, ՓՄՁ եւ խոշոր բիզնեսի միջեւ, եւ այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր պայմանները»։

Նրա խոսքով՝  ՀՀ–ում այսօր չկա բաժանում ընդդիմադիր եւ իշխանամետ գործարարների.

«Գործարարների շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք մեր դաշնակիցը։ Տնտեսական հեղափոխությունը հնարավոր չէ, առանց գործարարներեւի հետ դաշնակցելու, ովքեր իրենց պետք է պաշտպանված զգան: Հենց այսօր գործարարը պետք է իրեն պաշտպանված զգա, քանի որ մենք վերջին 1,5 տարում չունենք սեփականության վերաբաշխման որեւէ դեպք: Ամեն գործարար, ով քարը քարի վրա է դնում, օրենքի շրջանակներում է գործում, հարկ է վճարում, պետք է իր թիկունքում զգա կառավարության աջակցությունը՝ անկախ այդ գործարարի քաղաքական հայացքներից»։

 
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards