Ուրախ եմ, որ կրկին Հայաստան եմ գալու. Գանձասարի նախկին ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչ
SPORTԵվրոպա լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Շիրակը» հանդիպելու է բոսնիական «Զրինսկիին»: Այդ թիմում է հանդես գալիս «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչը, ով armsport.am-ի հետ խոսեց սպասվող դիմակայության մասին.
«Ուրախ եմ, որ կրկին Հայաստան եմ գալու: «Գանձասարում» ես լավ ժամանակ եմ անցկացրել և շատ ընկերներ ունեմ:
«Շիրակի» դեմ մի քանի անգամ խաղացել եմ, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Այն, որ այդ թիմը վերջին շրջանում միշտ լավագույն եռյակում է, շատ բան է ասում:
«Զրինսկին» ուժեղ թիմ է, նախորդ տարվա չեմպիոնն է, սակայն այս տարի 3-րդ հորիզոնականը զբաղեցրինք:
Բոսնիայում ֆուտբոլը շատ ավելի տակտիկական է, իսկ Հայաստանում ագրեսիվ պայքարը գերակշռում է: Մեզ համար դրական է այն, որ առաջին հանդիպումը Գյումրիում է լինելու»:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



