Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե ձեզ մոտ ժամանակ առ ժամանակ այտուցներ են առաջանում, ապա ՊԱՐՏԱԴԻՐ կարդացեք սա, հավանաբար դուք անգամ չեք էլ պատկերացնում, թե դա ինչի հետ կարող է կապված լինել

LIFE

 Առավել մանրամասն ՝այստեղ

Երեկոյան կողմ ոտքերն այտուցվում են, իսկ առավոտյան այտուցվում է դեմքը, կամ այտուցվում են մարմնի տարբեր հատվածներ: Դա տեղի չի ունենում առանց պատճառի:

 

 

 

Պատճառ 1. Խնդիր զարկերակային ճնշման հետ

 

Ոտքերի և դեմքերի վրա ի հայտ եկող այտուցները կարող են կապված լինել զարկերակային բարձր ճնշման հետ, ինչպես նաև արյան մեջ սպիտակուցի պարունակության նվազման հետ: Պետք է դիմել թերապևտի օգնությանը: Օգտակար կլինեն զբոսանքները մաքուր օդում: Պետք է ավելի շատ շարժվել:

 

Պատճառ 2. Ալերգիկ ռեակցիաներ

 

Ալերգիայի դեպքում հյուսվածքներում տեղի է ունենում այնպիսի նյութերի կուտակում, որոնք ներծծում են հեղուկը անոթներից: Ալերգիկ այտուցներ կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր հատվածներում: Դրանք ուղեկցվում են քորով, կարմրությամբ, նաև ցանով: Պետք է դիմել ալերգաբանին, ով կնշանակի անհատական բուժման կուրս: Պետք է փորձել պարզել ալերգիայի առաջացման պատճառը:

 

Պատճառ 3. Երակների վարիկոզ լայնացում

 

Այտուցն ի հայտ է գալիս մազանոթներում բարձր ճնշման հետևանքով, որի հետևանքով հեղուկը անոթներից անցնում է հյուսվածքների մեջ: Ընդ որում, ոտքերը կարող են այտուցվել ոչ հավասարաչափ: Այտուցները կարող են ավելանալ ոտք վրա երկար մնալու հետևաքնով: Այս դեպքում օգտակար կլինի կոնտաստ լոգանքը: Այն կոփում է անոթները և կանխում է այտուցների առաջացումը: Դրա համար պետք է տաք ջուրը 5-6 անգամ փոխել սառը ջրով և հակառակը: Խորհուրդ է տրվում հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից: Օգտակար կլինեն նաև ծովի աղով վաննաները:

 

Պատճառ 4. սրտային անբավարարություն

 

 Այտուցների այս տեսակը կապված է հեղուկի ավելցուկային ծավալի հետ, որը մնում է անոթներում արյան շրջանառության դեպքում: Առաջանում է հևոց: Որպես կանոն, հիմնականում այտուցվում են ոտնաթաթերն ու ձեռքերի ափերը: Շոշափելիս այտուցված հատվածները սառն են: Այս դեպքում պետք է դիմել սրտաբանին, որը կնշանակի համապատասխան բուժում: Օգնում է նաև ձեռքերի և ոտքերի մերսումը:

 

Պատճառ 5. Խնդիր երիկամների հետ:

 

Երիկամներն իրականացնում են արյունը ֆիլտրելու և հեղուկը օրգանիզմից դուրս բերելու գործառույթը: Երիկամների հետ կապված խնդրի մասին վկայում են փափուկ, խմորանման այտուցները, որոնք հայտնվում են առավոտյան հիմնականում դեմքի վրա, այտերի հատվածում, և այտուցվում են ձեռքերը: Պետք է ընդունել համապատասխան բուժում՝ նշանակված բժշկի կողմից: Չի կարելի առանց բժշկի նշանակման ընդունել միզամուղ պրեպարատներ, դա կարող է վատ հետևանքներ ունենալ:

 

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced