ՀՀ քաղաքացիները դարձյալ չզգացին հայտարարված տնտեսական ակտիվության աճը. փորձագետ
ECONOMICSԱնցած 8 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 7 տոկոս, բայց հասարակության զգալի մասը չի կարողացել օգտվել դրանից, քանի որ հերթական անգամ այդ տնտեսական ակտիվությունը վերաբաշխվել է որոշակի շրջանակների, անձանց եւ ոլորտների միջեւ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 14-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը։
Նա նշեց, որ նման մոտեցումը չի կարող նպաստել կտրուկ հեղափոխական փոփոխություններին երկրում կենսամակարդակի բարձրացման առումով։ «Այդ առումով մենք լրջորեն մտածելու բան ունենք, եւ աշխատելու բան ունենք։ Ցավոք, մեր կառավարությունը գնացել է արմատական ճանապարհով եւ ձեռնարկել ոչ պակաս արմատական քայլեր։ Մասնավորապես, այն հրաժարվել է հարկման առաջավոր համակարգից»,- պարզաբանել է Պարսյանը։