19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց. պատճառը բուֆետում վաճառվող սնունդն է
SOCIETYՍննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Այս մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նախնական տվյալներով՝ երեխաներից 14-ը թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող նրբերշիկով պիցցայից:
Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



