Մյուլերը որոշել է՝ որ ակումբ է ցանկանում տեղափոխվել
SPORTՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է հեռանալ Գերմանիայի չեմպիոնի կազմից:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ 30-ամյա կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում գերմանացի կիսապաշտպանի գործակալի հետ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մյուլերը բավարար խաղաժամանակ չստանալու պատճառով որոշում է ընդունել հեռանալ «Բավարիայից»:
Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից: Ակումբի կազմում գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է 495 հանդիպման և դարձել 186 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



