Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Հոկտեմբերի 18-ի աստղագուշակը

LIFE

 

Առավել մանրամասն ՝այստեղ

 

Խոյ: Բարեհաջող օր է որոշ մտահաղացումներ իրագործելու համար: Կարող եք տեսակցության գնալ նրանց, ում վաղուց չեք հանդիպել: Հետևեք ներքին ձայնին, այն կհուշի ձեզ, թե ինչպես լուծել ամիսներ առաջ ծագած խնդիրները:

 

 Կարող եք խոշոր գնումներ կատարել: Այսօր ձեռք բերված իրերը, երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Հրաշալի օր է ընտանեկան հավաքույթների համար: Կհանդիպեք բարեկամներին, մեծ սիրով հյուրեր կընդունեք:

 

 

 

Ցուլ: Հանգիստ օր է սպասվում, որը հնարավորություն կտա լիարժեք հանգստանալ, վերականգնել ուժերը և զբաղվել այն ամենով ինչը հոգեհարազատ է: Հրաշալի օր է բնության գրկում զբոսնելու, լիցքաթափվելու համար: Այսօր շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ լավ են ճանաչում և բարձր են գնահատում, ովքեր ձեր դեմ չեն օգտագործի ձեր թույլ կողմերը, չեն չարաշահի ձեր բարությունը:

 

 

 

 

 

Հարմար օր է առողջարարական պրոցեդուրաների համար: Հետևեք առողջ սննդակարգին և հրաժարվեք վնասակար սովորույթններից: Կարող եք ապագա ուղևորության համար անհրաժեշտ իրեր ձեռք բերել:

 

 

 

Երկվորյակ: Այսօր ինչ էլ ծրագրեք, հաշվի առեք, որ միայնակ գործել խորհուրդ չի տրվում: Համախոհների կարիք կզգաք և որքան շուտ գտնեք նրանց, այնքան լավ: Ուղևորությունները սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն:

 

 

 

Սիրային հարաբերություններին նոր շունչ հաղորդելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ամրապնդել փոխադարձ վստահությունը: Եթե դեռևս փնտրում եք ձեր երկրորդ կեսին, ապա մի հրաժարվեք ընկերական հավաքույթներից, այնտեղ կարող եք հետաքրքիր մարդկանց հանդիպել:

 

 

 

Խեցգետին: Այսօր հնարավորինս զգույշ եղեք: Օրեր առաջ ծագած խնդիրները կարող են լուրջ բնույթ ստանալ: Փորձեք ճիշտ վարքագիծ դրսևորել, որքան էլ գայթակղությունը մեծ լինի՝ խուսափեք չմտածված քայլերից:

 

 

 

Հնարավոր են տարաձայնություններ, մանրուքների շուրջ վեճեր: Փորձեք ամեն գնով խաղաղություն պահպանել: Բարդ իրավիճակներում հայտնվելու դեպքում ՝դիմեք ընկերների օգնությանը:

 

 

 

Առյուծ: Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

 

 

 

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

 

 

 

Կույս: Զգուշացեք անծանոթ կանանցից: Այսօր նրանց մեղքով կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Հեշտությամբ եք վատ ազդեցության տակ ընկնում և անհաջող օրինակների եք հետևում:Անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել չարժե:Ստացված ինֆորմացիայի միայն մի մասն է հավաստի:

 

 

 

Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա, կեսօրին հոգնածություն կզգաք: Սակայն դա չի խանգարի իրագործել կազմած ծրագրերը: Կարող եք որոշ կենցաղային հարցեր լուծել, կարգի բերել բնակարանը, ազատվել ոչ պիտանի իրերից:

 

 

 

Կշեռք: Այսօր առաջնահերթ խնդիր է շրջապատի մարդկանց հետ հարաբերություններ պարզելը, ինչպես նաև հասկանալը, թե իրականում նարանցից ով է արժանի ձեր վստահությանը: Այսօր չարժե նոր համախոհներ փնտրել: Սխալներ թույլ տալու, մարդկանց ոչ ճիշտ գնահատելու վտանգը մեծ է: Կարող եք ապավինել հին գործընկերների աջակցությանը: Սակայն հաշվի առեք, որ ամենաբարդ գործերը ձեզ են բաժին ընկնելու և ստիպված եք լինելու դրանք ինքնուրուն անել:

 

 

 

Նշանի շատ ներկայացուցիչներ հարազատների հոգատարության և ուշադրության կարիքը կզգան, ինչը կարող է հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացնել: Հնարավորինս նախաձեռնող եղեք: Ընկերների համար հաճելի ժամանց կազմակերպեք և կհամոզվեք, որ նրանց կողմից սիրված և գնահատված եք:

 

 

 

Կարիճ: Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին, այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք:

 

 

 

Ձեր շռայլության պատճառով այսօր կարող են որոշ խնդիրներ ծագել: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խանյողաբար օգտագործել:

 

 

 

Աղեղնավոր: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, օրը բարեհաջող կդասավորվի: Հեշտությամբ պարտության կմատնեք մրցակիցներին և ամենաթեժ պայքարից հաղթանակած դուրս կգաք: Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն, երբ խոսքը գնում է կարևոր հարցերի մասին, ապա, ցանկալի արդյունքի հասնելու համար, արժե համառություն և վճռականություն դրսևորել:

 

 

 

Հրաշալի օր է կոկետություն, թեթև ֆլիրտի համար: Գրասենյակային սիրավեպ սկասելու հավանականությունը մեծ է: Երեկոն հարմար է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար: Այնտեղ միանգամից ուշադրության կենտրոնում կհայտնվեք ձեր ինքնատիպ հանդերձանքի, նաև հումորի զգացումի շնորհիվ:

 

 

 

Այծեղջյուր: Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

 

 

 

Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

 

 

 

Ջրհոս: Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է, չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն, ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:

 

 

 

Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա:

 

 

 

Ձկներ: Շատ խնդիրներ կծագեն, և պատահական չէ, որ նշանի ներկայացուցիչներին չի հաջողվի, օրվա ընթացքում, լավ տրամադրություն պահպանել: Փորձեք ամեն կերպ խուսափել կոնֆլիկտներից: Թեև չեք շտապի կարծիք հայտնել և ձեր դժգոհությունների մասին կլռեք, միևնույն է, իրավճակը կշարունակի լարված մնալ: Մտածեք, թե ինչպես կարելի է այն փրկել, ձեզ գլխում, անկասկած, հրաշալի գաղափարներ կծնվեն:

 

 

 

Ուշադրություն մի դարձրեք դատարկ խոսակցություններին :Ստուգեք ստացված ցանկացած տեղեկատվություն: Հակառակորդները կփորձեն մոլորեցնել ձեզ, դրդել անխոհեմ քայլերի:

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards