«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են Պոչետինոյի աշխատանքից
SPORTԼոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից, գրում է Daily Mail-ը։
Խաղացողները կարծում են, որ մարզիչը սխալ է անցկացրել ամառային նախապատրաստական փուլը, այժմ էլ չափից շատ է ծանրաբեռնում իրենց։ Ազգային թիմերի ֆուտբոլիստները «Տոտենհեմ» վերադառնալուց հետո քիչ ժամանակ են ստացել հանգստանալու եւ վերականգնվելու համար։
Բացի այդ անգլիական ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են, որ Պոչետինոն եվրագավաթային հանդիպումներից հետո ստիպում է խաղացողներին գիշերել ակումբային մարզաբազայում։
Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Տոտենհեմը» 11 միավորով 9-րդ տեղում է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



