MMA. Միհրան Հարությունյանը պարտվել է նոկաուտով
SPORTՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է չորրորդ մենամարտը
Սոչիում տեղի ունեցած GFC 19/Krepost 6 մրցաշարում, 65,8 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը նոկաուտով պարտվել է ղազախ Զասուլան Ակիմժանին, որը երրորդ ռաունդում ոտքով հարված է կատարել՝ հասնելով հաղթանակի։
Նախորդ մենամարտում Միհրան Հարությունյանը սեպտեմբերի 7-ին մրցել էր ուզբեկ Մուրատխան Սայտխանովի հետ եւ հաղթել խեղդող հնարքով:
Խառը մենամարտերում Միհրան Հարությունյանը տարել է 3 հաղթանակ, կրել 1 պարտություն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



