Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ

SOCIETY

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ E-draft-ում, տարբեր գերատեսչություններ հանրային քննարկման են ներկայացնում իրենց հեղինակած օրենսդրական նախագծերը` այս կամ այն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: 

Կան նախագծեր, որոնք, կարծես թե, «աննկատ» են հայտնվում այս կայքում, նույնքան աննկատ որոշակի ժամանակ հետո քննարկվում և ընդունվում Ազգային ժողովում: 

Մինչդեռ կան այնպիսիք, որոնք E-draft-ում հայտնվելու պահից բացասական մեկնաբանությունների են արժանանում: 

Դրանցից է հոկտեմբերի 17-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրապարակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 

Նյութը պատրաստելու պահին նախագծի ընդունմանը դեմ էր քվեարկողների 81 տոկոսը, կողմ՝ 19-ը: Ի՞նչ փոփոխություններ է առաջարկում կատարել նախարարությունը գործող օրենքում: Նախագծի հեղինակները նշում են, որ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում՝ երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

«Փաստը» մի քանի կետերով ներկայացնում է՝ ինչի մասին է խոսքը:

Նախագծով առաջարկվոմ է օրենքի վերնագրից հանել «…և ընտանիքում համերաշխության վերականգնման», ինչպես նաև օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից՝ «..ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման..» բառերը: 

Բացի դա, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև»: 

Միևնույն ժամանակ առաջարկվում է նույն հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. 

«վերահսկող վարքագիծ՝ դիտավորությամբ կատարվող գործողություններ, որոնք ուղղված են անձին ենթակայության տակ պահելուն և/կամ նրան աջակցության տարբեր աղբյուրներից (միջոցներից) մեկուսացնելուն, նրանց ռեսուրսները և միջոցները բացառապես անձնական շահի համար օգտագործելուն, վարքագծի ամենօրյա վերահսկողություն իրականացնելու միջոցով կախվածության մեջ դնելուն»: 

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում առաջակվում է ավելացնել նոր ենթակետ. «զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Իհարկե, սրանք օրենքում առաջարկվող բոլոր փոփոխությունները չեն:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ժամանակին վերը նշված օրենքի ընդունմամբ կարևորվել են ընտանիքում բռնության միջավայրի վերացման և կանխարգելման, բռնության տարբեր դրսևորումների բացահայտման, բռնություն գործադրած անձանց նկատմամբ համաչափ սահմանափակումների կիրառման և բռնության ենթարկված կամ ենթարկվելու իրական վտանգի մեջ գտնվող անձանց համար ապահով և անվտանգ կեցության պայմաններ ապահովելու խնդիրները, սակայն, ըստ նախագիծը կազմողների, օրենքում առկա բացերը և իրավակիրառ գործունեության արդյունքները փաստում են, որ բռնության ոչ բոլոր դրսևորումները և ոչ բոլոր հարաբերություններն են ընդգրկվում գործող իրավակարգավորման շրջանակում: 

Օրինակ` վիճակագրական տվյալները փաստում են՝ ընտանեկան բռնության տարածված դրսևորումներից է վերահսկող վարքագծի կիրառումը, որը նույնպես պահանջում է կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: 

Մինչդեռ գործող օրենքը վերահսկող վարքագիծը չի սահմանում որպես ընտանեկան բռնության տեսակ: 

Ըստ նախարարության՝ օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության և խախտված իրավունքի վերականգնման: 

Ինչպես նաև, օրենքը որպես բռնության ենթարկված անձ չի դիտարկում երեխային, որն անմիջականորեն ականատես է եղել բռնության կիրառմանը և/կամ կրել է այդ բռնության բացասական հետևանքներն իր վրա (անուղղակի զոհեր)՝ հայտնվելով հոգեբանորեն ծանր վիճակում:

Օրենքի նախագծի քննարկման հարթակում կարելի է տեսնել քաղաքացիների մտահոգությունները, որոնք առաջարկում են գործող օրենքն անփոփոխ թողնել կամ էլ որոշակի ժամանակով հետաձգել նախագծի ընդունումն ու փոփոխություններ կատարել դրանում: 

Քաղաքացիներից մեկն էլ անդրադարձել է օրենքի նախագծում առկա «զուգընկեր», «նախկին/ներկա զուգընկեր» և նման ձևակերպումներին, որոնք, ըստ գրառման հեղինակի, հակասում են գործող օրենքի բովանդակային տրամաբանությանը, քանի որ գործող օրենքի կարգավորման առարկան վերաբերում է բացառապես ընտանիքին, որը կազմում են հայր և մայր հանդիսացող ամուսինները. ընտանիքում նախկին կամ ներկա զուգընկեր չի կարող լինել: 

Ասվում է, որ նախագծում զուգընկեր ձևակերպումը առաջին հայացքից ասոցացվում է «ֆրանսիական ընտանիքի ընկեր» վիճակի հետ:

Ստացվում է, որ այս ձևակերպումները ուղիղ հակասության մեջ են մտնում ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության հետ և հակասահմանադրական իրավիճակի նախադրյալներ ստեղծում: 

Բացի դա, հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է վերահսկող վարքագծի կիրառումը, արդյո՞ք չենք հասնի մի կետի, երբ երեխան, որի առջև ծնողը որոշակի արգելքներ կդնի, հետագայում չի համարվի «բռնության ենթարկված անձ»: 

Սրանք օդում կախված հարցեր են, որոնց պատասխանները գուցե հնչեն հետագայում: 

Ակնհայտ է, որ նախքան այս նախագծի ընդունումը հասարակությունը պետք է ստանա բոլոր՝ առաջին հայացքից մտահոգող հարցերի պատասխանները: Ակնհայտ է, որ ցանկացած բռնություն դատապարտելի է, և բռնություն իրականացնողը պետք է պատիժ կրի՝ օրենքի տառին համապատասխան, բայց հանկած չստացվի, որ ունքը սարքելու փոխարեն, աչքը հանենք:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice