Yerevan, 29.December.2025,
00
:
00
BREAKING


Լիլի Մորտոյի քույրը՝ Թուրքիայից հաղթանակով վերադառնալու, հորը վաղ տարիքում կորցնելու և Լիլի Մորտոյի մասին․ ֆոտոշարք

LIFE

 

ShowBiz-ի հետ զրույցում Թերեզան պատմել է, Թուրքիայից հաղթանակով վերադառնալու, իր երազանքների, ծրագրերի, հորը վաղ տարիքում կորցնելու և հարազատ քրոջ՝ Լիլի Մորտոյի իրական տեսակի մասին։

 

Մոդել Թերեզա Մարտիրոսյանը Թուրքիայում կայացած «Photomodel Universe» մրցույթում ճանաչվել է «Առաջին Վիցե Միսս» և հաղթել «Տաղանդ»-ի փուլում։ Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին առաջ է անցել 51 մասնակցից։

 

Մոդել Թերեզա Մարտիրոսյանի կարիերան ի սկզբանե հետաքրքիր ճանապարհով է ընթացել. նա մուտք է գործել մոդելային ասպարեզ՝ մասնագիտությամբ լինելով պրոֆեսիոնալ երգչուհի: Թերեզայի նուրբ կերպարի տակ քողարկված է ներքին մեծ ուժ, որը նրան առաջնորդում է դեպի նոր ձեռքբերումներ:

 

 

 

Թերեզա մարտիրոսյան

 

Այսօր երիտասարդ մոդելը մասնակցում է հայ դիզայներների գրեթե բոլոր ցուցադրություններին, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս գեղեցկության մրցույթը, թերևս, վերջինն էր։ Ասյուհետ Թերեզան որոշել է մասնագիտանալ երաժշտության ոլորտում․  նա ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը:

 

«Մանուկ հասակում չեմ երազել մոդելինգով զբաղվելու մասին։ Ծնվել եմ Կապանում, և այնտեղ առհասարկ չկա նման հասկացություն։
Պատանեկությունից միայն երազանքս եղել է երաժշտությամբ զբաղվելն ու իտալական օպերայում երգելը։ Եվ այդ երազանքն ունեմ մինչ այսօր:

 

Թերեզա մարտիրոսյան

 

Մոդելինգով զբաղվելու առաջակը տարիներ առաջ արեց ընկերներիցս մեկը։ Ես միանգամից մերժեցի, որովհետև երբեք չէի քայլել պոդիումի վրա և ոչ մի անգամ չէի կրել  բարձրակրունկներ, բայց նա կարողացավ ինձ համոզել »,- պատմում է Թերեզան։

 

Խոսելով հայուհիների գեղեցկության մասին՝ Թերեզան պատմում է, որ լինելով տարբեր երկրներում ու լսելով օտարերկրացիներից բազմաթիվ կարծիքներ՝ ինքն էլ եկել է այն համոզմանը, որ հայուհիներն ունեն յուրահատուկ աչքեր, փայլուն ու կրակոտ, ոչ թե տխուր՝ ինչպես նշում են շատերը։

 

Թերեզան նաև չի մոռանում նշել իր համար հայուհիների, թերևս, միակ հատկանիշը, որն այդքան էլ դուր չի գալիս գեղեցկուհուն․ «Դպրոցը կամ համալսարանը ավարտելուն պես հայ աղջիկները ցանկանում են ամուսնանալ։ Իհարկե, ամուսինն ու երեխաները շատ կարևոր են, սակայն ես կուզեի, որ հայ աղջիկները սկզբից կարողանային հաստատվել կյանքում ու աշխատանքում, այնուհետև մտածեին ամուսնության մասին »,- խոստովանում է Թերեզան։

 

Թերեզա մարտիրոսյան

 

Որպես գեղեցկության ու կանացիության կերպար Թերեզան առանձնացնում է Նազենի Հովհաննիսյանին, սակայն ինչպես յուրաքանչյուր աղջիկ՝ Թերեզան նույնպես իր մայրիկին համարում է կնոջ իդեալ:

 

«Կանացիության վերաբերյալ մայրս երբեք ինձ խորհուրդներ չի տվել, սակայն նա ինձ համար հերոս կին է, ով կարողացել է միայնակ մեծացնել 5 երեխայի։ Մենք 4 քույր ենք  և ունենք կրտսեր եղբայր, հորս կորցրել ենք շատ վաղ տարիքում և մայրս, իսկաես, տղամարդ-կին է բոլոր հարցերում։ Իսկ հիմա նա, ինչպես բոլոր մայրերը, երազում է թոռնիկ ունենալու մասին»,-ասում է Թերեզան և հավելում, որ իր սիրտը զբաղված է և շնորհակալություն է  հայտնում իր սիրեցյալին, որ իր կայնքում եղել է ու կա։

 

Քրոջ՝ Լիլի Մորտոյի մասին, Թերեզան խոսում է ջերմությամբ և սիրով․ «Իմ Հարազատ քույրիկն է, բայց մենք չափազանց տարբեր ենք։ Լիլին ունի բնավորության շատ գծեր, որոնք ես կերազեի ունենալ։ Նա հետաքրքիր մարդ է, հետաքրքիր մտածելակերպով ու բնավորությամբ։ Նրա հետ խոսելիս, իսկապես, կարելի է շատ բան սովորել, ու հասկանալ, որ այդ տիկնիկային կերպարի ներսում շատ խորը մարդ է թաքնված»։

 

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

 

Unibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia