Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Ամեն մի տհաճ հրապարակման համար դատարան դիմելը շատ վատ բանի մասին է խոսում»

INTERVIEW

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանն օրերս սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ «վերջին կես տարում հիմնականում զբաղված է եղել ԱԺ-ի կամ այլ պետական մարմինների այս կամ այն հիմար օրենսդրական նախաձեռնության մասին կարծիք, քննադատություն հնչեցնելով»: 

Առհասարակ «Փաստի» հետ զրույցներում տարաբնույթ ոլորտների գործիչներ և փորձագետներ նշում են, որ երբ պետական գերատեսչությունները նախաձեռնություններով են հանդես գալիս, իրենց կարծիքն անտեսվում է:

Շուշան Դոյդոյանն ընդգծում է՝ չի ասում, թե իրենց կարծիքը հաշվի չի առնվում: 

«Թերևս այն փաստը, որ այդ անորակ նախագծերն իրականություն չեն դառնում, օրենքի ուժ չեն ստանում, խոսում է այն մասին, որ մեր կարծիքը հաշվի են առնում: Բայց հարց է, թե երբ են լսում այդ կարծիքը: 

Խոսքն այստեղ ժամանակի և, այսպես ասած, ընթացակարգի խախտման մասին է: Գուցե չգիտեն, տեղյակ չեն, թե որն է քաղհասարակության և անկախ փորձագետների հետ աշխատելու ավելի արդյունավետ ձևը, որ փուլում է ավելի ճիշտ, արդարացված ու արդյունավետ այդ աշխատանքը կազմակերպելը: 

Եվ ամենակարևորը՝ իրենց աշխատանքը շատ հատվածային և ոչ թե համակարգային բնույթ է կրում: Ինչից հասկանում են, ինչից ինչ-որ չափ պատկերացնում ունեն, սկսում են այդ հիմնահարցին կամ ոլորտին անդրադառնալ: Վտանգավոր գործելաոճ է, երբ ընդհանուր պատկերից կտրված ես սկսում բարեփոխումներով զբաղվել: 

Դա կարող է ավելի շատ վնաս տալ, քան ինչ-որ հարց լուծել: Այսինքն՝ խախտվում է աշխատանքը ճիշտ կազմակերպելու հարցը: 

Ունե՞ն գաղափար, ապա այն նախ և առաջ պետք է քննարկեն քաղհասարակության ներկայացուցիչների հետ, հասկանան՝ որքանով է այն արդիական, կարևոր, պահանջված: 

Պետական ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվում: Մարդիկ բավական ժամանակ են ծախսում նախագծերի մշակման գործում, որոնք գուցե այնքան էլ պետք չեն և որևէ հարց չեն լուծում ոլորտում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դոյդոյանը՝ ընդգծելով, որ նախ պետք է քննարկման առարկա դարձնել առաջնային փաստաթղթերը, հետո նոր առանձին դետալներ քննարկել:

«Կոնկրետ մեր՝ զանգվածային լրատվության ոլորտում չունենք մի ամփոփ փաստաթուղթ, որը կասի, թե որոնք են պետության առաջնահերթություններն այս ոլորտում, որոնք են առաջնային լուծման կարիք ունեցող հիմնախնդիրները և այն մոդելները, որոնք պետությունը համարում է արդյունավետ: 

Նման փաստաթղթի բացակայության պայմաններում անդրադառնալ այս ոլորտին, փոքրիկ, առանձին դետալներ փորձել լուծել, վտանգավոր է, քանի որ սա շատ զգայուն ոլորտ է»,-նշում է մեր զրուցակիցը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադրի հետ զրույցում չէինք կարող անդրադարձ չկատարել խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցին, որից պարզ է դառնում, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով լրատվամիջոցների ու լրագրողների դեմ 2019 թվականի 9 ամիսների ընթացքում վարույթ է ընդունվել 83 գործ, ինչը ավելին է, քան նախորդ 2 տարիների ցուցանիշները միասին վերցրած։ 

Դոյդոյանից հետաքրքրվում ենք՝ ինչի՞ մասին են վկայում այս ցուցանիշները:

«Խնդրի մասին բարձրաձայնել եմ դեռևս հունիսին, երբ ամփոփել էինք հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածը և պարզել, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում 91 հայց է ներկայացվել ԶԼՄ-ների դեմ: 

Այն ժամանակ արդեն մտահոգություն հայտնեցի, որ փաստորեն մոդայիկ, պահանջված է դարձել դատարանի միջոցով իրավունքների վերականգնում հայցելը՝ հատկապես քաղաքական և պետական գործիչների շրջանում: 

Դատապարտում էի այն հանգամանքը, որ ամեն մի տհաճ, ոչ ցանկալի հրապարակման համար անմիջապես դիմում են դատարան և փորձում իրենց հարցերն այնտեղ լուծել: 

Պատգամավոր կա, որ իրեն ոչ լավ լույսի ներքո ցույց տված հրապարակման դեպքում դիմում է դատարան. այսօր նա արդեն 8 դատական հայց է ներկայացրել: 

Այդ մարդը ե՞րբ է իր հիմնական պարտականությունները կատարում, երբ առավոտից երեկո զբաղվում է մեդիաների հրապարակումները հերքելով կամ քաղաքական գործընթացներում մեդիաներին ներքաշելով: 

Սա խոսում է նաև այն մասին, որ հարցերը չեն քննարկվում լրագրողական համայնքի ներսում: Այսինքն՝ դժգոհ մարդիկ նախ պետք է փորձեն ԶԼՄ-ի հետ պարզել իրենց դժգոհությունը, գուցե մեդիայի քննադատությունը հիմնավորվա՞ծ է և այլն: Այս փուլը չեն հաղթահարում, փորձեն իրենց խնդիրներն էլի համայնքի ներսում ձևավորված ինքնակարգավորման մեխանիզմների միջոցով լուծել: 

Երբ այս բոլոր մեխանիզմներն անարդյունավետ կլինեն, նոր կարելի է հանգիստ խղճով դատական գործընթաց սկսել: Ամեն մի տհաճ հրապարակման համար դատարան դիմելը շատ վատ բանի մասին է խոսում»,-եզրափակում է Շուշան Դոյդոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation