Yerevan, 31.October.2026,
00
:
00
BREAKING

Տպավորություն է, թե իշխանությունները լավ բան են ուզում անել, իսկ հասարակությունը դա սվիններով է ընդունո՞ւմ

SOCIETY

Այս տարվա օգոստոսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց գիշերօթիկ հաստատությունների լուծարման նախագիծը: 

Ասել, որ այն բուռն քննարկումների և քննադատությունների կիզակետում հայտնվեց, կնշանակի ոչինչ չասել: Խոսքը Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու թիվ 1 և Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները լուծարելու և դրանց շահառուներին՝ երեխաներին, ընտանիք վերադարձնելու մասին է: Նախագծի քննարկումն այժմ ավարտվել է, այն լրամշակման փուլում է:

Նախագծի հեղինակը՝ ոլորտի պատասխանատուն, ինքն է նշում՝ գիշերօթիկներում խնամվող երեխաների զգալի մասը այս հաստատություններում հայտնվում են ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: 

Հիմնականում ընտանիքներում չաշխատողների թիվը կրկնակի ավելի է աշխատողների թվից, և երեխաների՝ գիշերօթիկ հաստատություն տեղափոխման պատճառներից է ընտանիքի ոչ կայուն եկամուտը: 

Բացի դա, նշվում է, որ այս գիշերօթիկներում խնամվող երեխաների գերակշիռ մասը միայնակ մայրերի, առանձին ապրող ծնողների երեխաներ են:

Նախարարությունն ընդգծում է՝ գիշերօթիկների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ հատկացվելու են խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կազմակերպելու նպատակով Երևանում և մարզերում անհրաժեշտ թվով ճգնաժամային կենտրոնների, խնամատար ընտանիքների թվի ավելացման, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:

Օրերս Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արձագանքելով պատգամավորներից մեկի՝ գիշերօթիկների լուծարմանը վերաբերող մտահոգություններին, ասաց, որ կցանկանար խոսել ոչ թե գիշերօթիկների լուծարման, այլ երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման մասին: 

«Զարմանում եմ, որ այս ծրագիրը քիչ աջակցություն է ստանում ու խեղաթյուրվում է հայտնի մարդկանց, որոշումներ կայացնողների կողմից: Խոսում ենք երեխաների ընտանիքների կենցաղային պայմանները բարելավելու, նոր միայն նրանց ընտանիք վերադարձնելու մասին: 

Լավագույն մանկատունը կամ գիշերօթիկը չի կարող փոխարինել թեկուզ մի փոքր դժվարության մեջ ապրող ընտանիքին»,- ասում է Բաթոյանը: 

Նա ինքն է ընդգծում, որ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների 90 տոկոսն ունեն կենսաբանական ընտանիքներ և հայտնվել են այնտեղ միայն սոցիալական խնդիրների պատճառով:

Կառավարության նիստին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե «իբր կառավարությունը տարեցների խնամքի տուն կամ գիշերօթիկ դպրոց է փակում»: 

Նրա խոսքերով՝ պետք է մատչելի բացատրել նոր կարգավորումները։

Այո, իսկապես պետք է հանրությանն իրազեկել, պարզ լեզվով բացատրել, թե ինչ փոփոխություններ են սպասվում, կառավարությունն ինչ քայլերի հաջորդականությամբ է գործելու և որն է լինելու փոփոխությունների արդյունքը: Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները լավ բան են ուզում անել, իսկ հասարակությունը դա սվիններով է ընդունում:

Անկասկած է այն, որ երեխան պետք է ապրի և խնամք ստանա իր կենսաբանական ընտանիքում: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, եթե, իհարկե, ընտանիքում չկան տարաբնույթ խնդիրներ, և ծնողները հավուր պատշաճի են իրականացնում իրենց պարտականությունները: 

Երեխաները գիշերօթիկներում «լավ օրից» չէ, որ հայտնվում են, ի վերջո՝ մեր երկրում միայն պաշտոնական տվյալներով կա մոտ 30 տոկոս աղքատություն և մոտ 18 տոկոս գործազրկություն: 

Այս պայմաններում գուցե նախքան գիշերօթիկների լուծարման հեռանկարի մասին խոսելը, պետությունը, հանձինս իրավասու գերատեսչությունների, գնար մեկ այլ՝ ավելի ընդունելի ճանապարհով. նախ՝ երեխաներին ընտանիք վերադարձնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեր, ընտանիքներին, որոնք ունեն բացառապես բնակարանային խնդիր, ապահովեր բնակարանով, մյուսներին աշխատանքով և այսպես շարունակ: 

Մինչդեռ նախարարությունն ասում է՝ լուծարելու ենք գիշերօթիկները, երեխաներին վերադարձնելու ենք ընտանիք, կանխարգելելու ենք երեխաների մուտքը այդ հաստատություններ, բայց չի խոսում կատարվելիք աշխատանքի փուլերի մասին, չի բացատրում մարդկանց ու, ամենակարևորը, կարծես թե, ականջալուր չէ առաջարկներին, որոնք ուղղվում են իրեն: 

Պետք է քայլերը կատարել ըստ հաջորդականության, այս պարագայում արդյունքում գիշերօթիկներում ինքնաբերաբար շատ քիչ թվով երեխաներ կմնան, հաջորդ փուլով արդեն կլուծվի նաև երեխաներին, օրինակ՝ խնամատար ընտանիքներում տեղավորելու հարցը:

Վստահ եղեք՝ հասարակությունը կտեսնի և կգնահատի արված աշխատանքը, մի՛ թերագնահատեք նրան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice