Yerevan, 12.December.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Պեղումների ժամանակ հայ գիտնականը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ

SOCIETY

ՏՈՆԵՐ

Ղազախստան՝ Հանրապետության օր, Բասկերի երկիր՝ Բասկերի երկրի օր, Գրենադա՝ Գոհաբանության օր, Լիտվա՝ Սահմանադրության օր, Ռուսաստան՝ Մաքսավորի օր

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1866 –ծնվել է լեզվաբան և հայագետ Հակովբոս Տաշյանը:

1906 – ծնվել է հայ խորհրդային նկարիչ Վռամշապուհ Շաքարյանը:

1909 – ծնվել է քիմիկոս Արծրուն Աբրահամյանը:

1913 – ծնվել է քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանը:

1920 –ծնվել է ականավոր լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը:

1923– ծնվել է դրամատուրգ, թատերագետ Արտաշես Բաբայանը:

1925– դրվել է Երևանի Արաբկիր թաղամասի հիմքը:

1926-ծնվել է կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1950- պեղումների ժամանակ հայ գիտնական Կ. Հովհաննիսյանը հայտնաբերել է սեպագրերով պատված երկու բազալտե սալ, որոնցից մեկի վրա գրված է եղել ուրարտական թագավոր Սարդուր 2-րդի կողմից կառուցված ցորենի պահեստարանի, իսկ մյուսի վրա՝ ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից Էրեբունի ամրոցի կառուցման մասին:

1973- վախճանվել է կոմպոզիտոր Սարգիս Բարխուդարյանը:

1981- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ԱՍԱԼԱ-ի մարտիկի կողմից իրականացվել է մահափորձ Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Գյոկբերգ Էրգենեկոնի նկատմամբ, սակայն վերջինս միայն վիրավորվել է, իսկ մահափորձ կատարողը կարողացել է թաքնվել:

2002- հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի առիթով ընդդիմադիր միավորման 16 ուժեր կազմակերպել են հանրահավաք ու հիշատակի երթ՝ «Դատական ֆարսին՝ ոչ», «Ոչ մի շանս «27»-ի կազմակերպիչներին և իրագործողներին» ցուցապաստառներով:

2007- վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է մի հայաստանցի, որը փորձել է Վրաստանից Թուրքիա տեղափոխել արհեստական ռադիոակտիվ նյութ:

2012-Երևանի Դավիթաշեն համայնքի Սասնա ծռեր-2 հասցեի նորակառույց շենքում ինքնաշեն վերելակի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։

2018-ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան:

ԱՇԽԱՐՀ

473 - Լևոն 1-ին կայսրը Բյուզանդիայի կայսր է հռչակել իր թոռ Լևոն 2-րդին:

1147 – Ռեկոնկիստայի և երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Ալֆոնսու Էնրիկեշի գլխավորած խաչակիրների և պորտուգալացիների բանակը շրջափակել է Ալմոխադների ձեռքին գտնվող Լիսաբոն քաղաքը և գրավել այն։

1400– վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերը, որը համարվում է անգլիական պոեզիայի հայրը:

1415– տեղի է ունեցել Ազենկուրի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1647 -վախճանվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, սնդիկային բարոմետրի ստեղծող Եվանգելիստա Տորիչելլին:

1825– ծնվել է ավստրիացի մեծանուն երգահան, դիրիժոր և ջութակահար, «վալսի արքա» Յոհան Շտրաուսը:

1825 -ԱՄՆ-ում բացվել է Մեծ լճերը Հուդզոն գետով Նյու Յորքին կապող Էրի ջրանցքը:

1839 –անգլիական Մանչեսթեր քաղաքում տեղադրվել է գնացքների երթևեկության աշխարհում առաջին չվացուցակը:

1838 –ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Բիզեն:

1881 –ծնվել է իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոն:

1917 –տեղի է ունեցել Բոլ շևիկյան հեղափոխություն Ռուսաստանում, որը իրագործել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ, հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված ժամանակավոր կառավարությունը։

1920 - կանադական չորս նահանգներում ընդունվել է «չոր օրենքը»:

1926- ծնվել է ռուս սոպրանո երգչուհի Գալինա Վիշնևսկայան:

1935 – Գերմանիայում արգելվել է ջազային երաժշտության հեռարձակումը ռադիոյով, եթե նվագախմբում առկա են հրեաներ, սևամորթներ կամ էլ այլ «ոչ լիարժեք ազգերի» ներկայացուցիչներ:

1945 – Չինաստանի՝ Չայ Կաշիի ղեկավարած կառավարությունը Չինաստանին է միացրել 1895 թվականից Ճապոնիային պատկանող Թայվան կղզին:

1955- ամերիկյան «Tappan Company» ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է միկրոալիքային վառարանը:

1962 - Ուգանդան դարձել է ՄԱԿ-ի անդամ:

1962- Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ-ի ղեկավար Նիկիտա Խրուշչովը անձնական ուղերձ է ուղղել ԱՄՆ-ի նախագահ Քենեդիին, որտեղ համաձայնություն է տվել հրթիռները հանել Կուբայից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կուբան զավթելու մտքից:

1983 – իրականացվել է «Urgent Fury» օպերացիան. ԱՄՆ-ի բանակը ներխուժել է Գրենադա:

1984– ծնվել է ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին:

2001– թողարկվել է Windows XP օպերացիոն համակարգը:

2010- 7,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիային և Սումատրայից արևմուտք գտնվող Մենթավայ կղզիների շրջանում, որը առաջացրել է ուժեղ ցունամիի ալիք:

Կամո Խաչիկյան

 

 

 

Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for Nature