Սեւ տոպ եւ պատառոտված ջինսե տաբատ․ Լիա Զախարյանի հրապուրիչ կերպարը
LIFEԵրիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանն իր միկրոբլոգում մշտապես գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում։
Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին պատկերված է սրճարանների ֆոնին։ Լիա Զախարյանը կրում է սեւ երանգի տոպ եւ նույն գույնի պատառոտված ջինսե տաբատ։ Կերպարը համալրել են բարձրակրունկներն ու գոտկատեղին ամրացված թրենդային պայուսակը։ Մեղմ շպարով ու կոկիկ սանրվածքով է։
Օրեր առաջ հրապարակված հոլովակում Լիան տոնական կերպարում էր։ Նա կապույտ, կիպ զգեստ էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, փոքրիկ, սեւ պայուսակ։ Լիան հագուստը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ «Դու երբեք չես իմանա...»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լիան՝ հետեւորդներին առաջարկելով շարունակել միտքը։