Ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ․ Պուտինը՝ Եգիպտոսի նախագահին (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին կատակով խոստացել փոխանցել իր աշխատավարձի կեսը։ ՌԴ նախագահը այդ մասին հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ։
Պուտինը ասել է, որ այդ գագաթաժողովի կազմակերպման ողջ ընթացքում Սիսին ոչ միայն օգնել է իրեն, այլև ամբողջ ընթացքում ֆիզիկապես իր կողքին է եղել և աջակցել։ Եվ եթե չլիներ Եգիպտոսի նախագահի աջակցությունը, միջոցառումը, ըստ Պուտինի, հնարավոր չէր լինի կազմակերպել այդ մակարդակով։
«Հիմա ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ, որովհետև դա իմ պարտականությունն էր»,- կատակել է Պուտինը՝ դիմելով Եգիպտոսի նախագահին։
Տեսանյութը նաև՝ ԱՅՍՏԵՂ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”




