ԱՄՆ-ում վախճանվել Է տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դուգլաս Նորտը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում կյանքի 96-րդ տարում վախճանվել Է ամերիկացի տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Դուգլաս Նորտը:Նոյեմբերի 25-ին այս մասին հաղորդել Է Սենտ Լուիսի (Միսուրիի նահանգ) Վաշինգտոնի համալսարանի կայքը:
Նորտը մահացել Է նոյեմբերի 23-ին Բենզոնիայի (Միչիգանի նահանգ) իր տանը:
Դուգլաս Սեսիլ Նորտը կլիոմետրիկայի՝ տնտեսագիտության պատմության նկատմամբ միջդիսցիպլինար մոտեցման ստեղծողներից մեկն Է՝ տնտեսագիտական տեսության եւ տնտեսագիտական մեթոդների կիրառմամբ: 1993 թվականին նա Ռոբերտ Ֆոգելի հետ համատեղ Նոբելյան մրցանակ Է ստացել տնտեսագիտության բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



