Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում հայկական սրբատեղի կստեղծվի (լուսանկարներ, տեսանյութ)
CULTUREՀինգշաբթի օրը Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքի «Ազմոլ» միկրոշրջանի հանձնաժողովը բնակիչների հետ համատեղ քննարկել է Ստեփանյանց փողոցում գտնվող թիվ 2 տան շրջակայքի բարեկարգման հարցերը: Խոսքը` խաչքար տեղադրելու և դրա հարևանությամբ հանգստի գոտի կառուցելու մասին է: Նման առաջարկով քաղաքային իշխանություններին և միկրոշրջանի ղեկավարությանը դիմել է Բերդյանսկի հայ համայնքը: Ինչպես պատմեց Բերդյանսկի հայ համայնքի ղեկավար Հովհանես Ավդալյանը, համայնքը վաղուց երազում էր հիմնել սեփական սրբավայրը` հավերժացնելու հայերի ներդրումը քաղաքի զարգացման գործում: Ավդալյանը նաև նշեց, որ խաչքարը արդեն իսկ Հայաստանից Ուկրաինա է բերվել, և այժմ գտնվում է Կիևում:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ ՝ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի օրհնությամբ վերջին տարիներին նմանօրինակ 50 հայկական սրբատեղի է ստեղծվել Ուկրաինայի ողջ տարածքում :
Բերդյանսկում հուշակոթողի տեղադրման վայրը պատահականորեն չի ընտրվել, քանի որ փողոցն ու միկրոշրջանը սերտորեն կապված են Բերդյանսկի նշանավոր հայերից մեկի ` Սուրեն Ստեփանյանցի անվան հետ: Հանդիպմանը ներկաները հարգանքով ու ջերմությամբ հիշում էին Սուրեն Ստեփանյանցին և նրա ունեցած ներդրումը միկրոշրջանի և ամբողջ քաղաքի զարգացման գործում:

1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



