Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով բախվել է հայտնիկ բռնցքամարտիկի Mitsubishi-ին, ապա նաև՝ Mercedes-ին. Shamshyan.com
SOCIETY
Հոկտեմբեր 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում 24-ամյա Հարություն Վարդանյանն իր վարած BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով, Պռոշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-500 մակնիշի 36 MV 952 համարանիշի և Mitsubishi Pajero մակնիշօի 01 LL 057 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Աղբյուրը հայտնում է, որ BMW-ն առանց համարանիշների է եղել, քանի որ վարորդն այն նոր էր ներմուծել Հայաստան ու մաքսազերծել, սակայն համարանիշներ դեռ չէր ստացել, իսկ Mitsubishi Pajero-ն պատկանում է ԽՍՀՄ տարիներից հայտնի բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Աշոտ Ավետիսյանին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



