ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն Է արվել
INTERNATIONAL NEWSՄոսկվայում Թուրքիայի դեսպանին վճռական բողոք Է հայտնվել ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
«Թուրքիայի դեսպանին խիստ հայտարարություն Է արվել միջադեպի կապակցությամբ, վճռական բողոք Է հայտնվել»,- նշել են նախարարությունում:
Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



